Ընդհանուր Դրույթներ եւ Պայմաններ

Վերջին թարմացում: 14.02.2024.

1. Սահմանումներ

Սույն Ընդհանուր Դրույթներ եւ Պայմաններում Կողմերը ընդունում են ներքոնշյալ տերմինները հետեւյալ նշանակությամբ՝

1.1. Կատարող
Անհատ ձեռնարկատեր «ԵԿԱՏԵՐԻՆԱ ՄԱՆՋՈՍՈՎԱ ԻՆՎԵՐԻ» ՀՀ օրենսդրությամբ 23382844 գրանցման համարով, իսկ գրանցված և առևտրային գրասենյակը գտնվում է Երևան, Տիգրան Մեծ, 0018, 72/2 հասցեում։

1.2. Պատվիրատու
Ցանկացած անձ ում հետ ստորագրվել է Պատվերը:

1.3. Կողմ

Պատվիրատուն կամ Կատարողն առանձին հիշատակման ժամանակ:

1.4. Կողմեր

Պատվիրատուն եւ Կատարողը համատեղ հիշատակման ժամանակ:

1.5. ԸԴՊ
Սույն Ընդհանուր դրույթները եւ պայմանները:

1.6. Պատվեր
Ծառայությունների մատուցման պայմանագիր կնքված Կատարողի եւ Պատվիրատուի միջեւ, որի համաձայն Կատարողը Պատվիրատուին մատուցում է ծառայություններ, ինչի անբաժան մասն է կազմում սույն ԸԴՊ-ն, եւ ինչը ստորագրելով Պատվիրատունհամաձայնում է սույն ԸԴՊ-ին: Պատվերին կից հավելված(ներ)ում սահմանվում են Ծառայություններ անվանումը, գինը, վճարման ժամկետները եւ կողմերի համաձայնության այլ անհրաժեշտ տեղեկություններ եւ պայմաններ:

1.7. Ծառայություն(ներ)
Կատարողի կողմից մատուցվող ծառայությունները, որոնց գները, տեխնիկական հնարավորությունները եւ համապատասխան փաթեթները ներկայացված են Գնացուցակում, իսկ դրանց առանձին նկարագրությունը եւ մատուցման պայմանները ներկայացված են յուրաքանչյուր ծառայության Հատուկ Դրույթներ եւ Պայմաններում, որոնք տեղադրված են Կատարողի սպասարկման կենտրոնում եւ պաշտոնական վեբկայքում (https://vitalwpcare.com):

1.8. Անձնական էջ
Պատվիրատուի Ինտերնետ էջ, որը հասանելի է դառնում Պատվիրատուին Կատարողի վեբկայքում (https://vitalwpcare.com) համապատասխան հրահանգներին հետեւելու արդյունքում: Անձնական էջը պարունակում է տվյալներ Պատվիրատուի կողմից պատվիրված Ծառայությունների վերաբերյալ:

1.9. Օր
Օրացուցային օր ինչը հավասար է 24 (քսանչորս) ժամի:

1.10. Ամիս
Օրացույցային ամիս, ինչը կախված տարուց եւ կոնկրետ ամսվանից կարող է ունենալ 28, 29, 30 կամ 31 օր:

1.11. Գնացուցակ
Կատարողի կողմից մատուցվող Ծառայությունների գները, տեխնիկական հնարավուրությունները եւ համապատասխան փաթեթները, որոնք ներկայացված են Կատարողի սպասարկման կենտրոնում եւ պաշտոնական վեբկայքում (https://vitalwpcare.com):

1.12. Իրական վնաս
Փաստաթղթավորված ծախսեր, որոնք Կողմը կատարում է կամ պետք է կատարի վերականգնելու համար իր խախտված իրավունքը:

1.13. Բաց թողնված օգուտ
Չuտացված եկամուտները, որոնք Կողմը կuտանար քաղաքացիական շրջանառության uովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր:

2. Ընդհանուր դրույթներ / առարկան

2.1. Սույն ԸԴՊ-ն հանդիսանում է հրապարակային առաջարկ (օֆերտա) հրապարակված Կատարողի պաշտոնական վեբկայքում (https://vitalwpcare.com) եւ Պատվիրատուի կողմից ընդունվում է միայն դրանց ամբողջությամբ միանալով: Սույն ԸԴՊ-ն կարգավորում է Կատարողի կողմից Ծառայությունների մատուցման ընդհանուր կարգն ու պայմանները, Կողմերի իրավունքներն ու պարտականությունները, Կողմերի պատասխանատվությունը իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար եւ Պայմանագրի լուծման կարգը:

2.2. ԸԴՊ-ն ընդունելու պահից, սույն ԸԴՊ-ն, համապատասխան Ծառայությունների Հատուկ դրույթները եւ պայմանները, Պայմանագիրը եւ դրա Հավելված(ներ)ը, Գնացուցակի հետ միասին հանդիսանում են Պատվիրատուի եւ Կատարողի միջեւ կնքված պարտադիր ուժ ունեցող Պայմանագիր: ԸԴՊ-ն համարվում է Պատվիրատուի կողմից ընդունված Պատվերը ստորագրելով (ներառյալ դրա Հավելված(ներ)ը) կամ Կատարողի պաշտոնական վեբկայքով (https://vitalwpcare.com) Պայմանագրի կատարմանն ուղղված համապատասխան գործողություններ կատարելով:

3. Հայտարարություններ եւ երաշխիքները (հավելյալ երաշխիքներից հրաժարում)

3.1. Պատվիրատուն հայտարարում եւ երաշխավորում է, որ ինքն իրավասու է ստանալ եւ օգտագործել Ծառայությունը:

3.2. Պատվիրատուն ընդունում է, որ Անձնական էջից օգտվելու համար տրամադրված ծածկագիրը եւ այլ անհրաժեշտ տվյալները հայտնի են միայն իրեն, եւ նա պարտավորվում է դրանք չփոխանցել այլ անձանց: Անձնական էջում կատարված փոփոխությունները, այդ թվում նաեւ, նոր ծառայություններ ավելացնելը, պակասեցնելը եւ այլն, համարվում են կատարված անձամբ Պատվիրատուի կամ Պատվիրատուի կողմից համապտասխանաբար լիազորված անձի կողմից: Պատվիրատուն իր անձնական էջի միջոցով կարող է գրանցել դոմեն 3-րդ անձի անունով՝ նախապես ստանալով վերջինիս համաձայնությունը, ինչի բացակայության դեպքում «Կատարողը» իրավասու է կասեցնել գրանցումը: Տվյալ պարագայում Պատվիրատուի կողմից կտրոնի ձեռքբերման համար վճարած եւ դոմենի գրանցման համար օգտագործած գումարը վերահաշվարկի եւ ետվերադարձի ենթակա չէ:

3.3. Պատվիրատուն ընդունում եւ երաշխավորում է, որ իր կողմից Ծառայության օգտագործումը չի խախտի ՀՀ օրենսդրությունը, Պայմանագիրը, այդ թվում այլ անձանց հեղինակային եւ հարակից իրավունքները:

3.4. Կատարողը Ծառայությունների վերաբերյալ եւ ծառայություններ մատուցելու հետ կապված չի տրամադրում որեւե հավելյալ երաշխիք, այդ թվում նաեւ որեւե կոնկրետ նպատակի համար կիրառելիության վերաբերյալ, բացառությամբ Պայմանագրում հստակորեն նշված երաշխիքների:

3.5. Եթե տրված երաշխիքներն ու պարտավորությունները խախտելու հետեւանքով Կատարողին հասցվի վնաս, ապա Պատվիրատուն պարտավոր է հատուցել այդ վնասը՝ ներառյալ բաց թողնված օգուտը:

4. Գինը եւ վճարման կարգը

4.1. Ծառայության գինը որոշվում է ըստ Գնացուցակի եւ սահմանվում է Հավելված(ներ)ում:

4.2. Ծառայությունների դիմաց վճարման կարգը եւ ժամկետները սահմանվում են Հավելված(ներ)ում:

4.3. Կատարողը Պատվիրատուին է ներկայացնում մատուցված Ծառայության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր, ի դեպ մատուցված Ծառայության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը Կատարողի գրասենյակից վերցնելը Պատվիրատուի պարտականությունն է:

4.4. Էլեկտրոնային ստորագրության վերաբերյալ օրենսդրության կիրառման դեպքում՝ Կատարողը իրավունք ունի տրամադրել էլետրոնային հաշիվներ:

4.5. Կատարողի ներկայացրած Ծառայությունների մատուցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը հանդիսանում են Պատվիրատուին՝ Ծառայությունների մատուցման փաստի եւ ծավալների վերաբերյալ ապացույց տվյալ փաստաթղթում առկա տվյալների համաձայն:

4.6. Պատվիրատուն իրավունք ունի Ծառայությունների մատուցման վերաբերյալ տրամադրվող ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթի վերաբերյալ առարկություններ ներկայացնել մինչեւ հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը, այդ մասին գրավոր նամակով տեղեկացնելով Կատարողին: Նշված ժամկեկտում փաստաթղթի վերաբերյալ գրավոր նամակով առարկություններ չներկայացնելու դեպքում տվյալ փաստաթուղթը համարվում է Պատվիրատուի կողմից անվերապահորեն հաստատված, իսկ Ծառայությունը Կատարողի կողմից տվյալ պատշաճ մատուցված:

4.7. Պատվիրատուի կողմից վճարում կատարելիս վերջինս պարտադիր պարտավոր է նշել այն Ծառայության անվանումը կամ Հավելվածի թիվը որի համար կատարվում է վճարումը։ Ծառայության դիմաց վճարումը համարվում է կատարված դրամական միջոցները Պատվիրատուի հաշվին մուտքագրվելու պահից պայմանով, որ Պատվիրատուն վճարում կատարելիս նշել է Ծառայության անվանումը կամ Հավելվածի թիվը, որի համար կատարվում է վճարումը:

4.8. Միաժամանակ մի քանի Ծառայությունների համար վճարում կատարելիս Պատվիրատուն պարտավոր է որպես վճարման նպատակ նշել այն Հավելված(ներ)ը, որոնց համար կատարվում է վճարումը կամ ծառայության անվանումը։ Այս դեպքում Ծառայությունների համար վճարումները իրականացվում են վճարման նպատակում նշված հերթականության:

5. Լրացուցիչ ծառայություններ

5.1. Պատվիրատուն հնարավորություն կունենա օգտվել Կատարողի վեբ կայքից, որպես կանոն, օրական քսանչորս (24) ժամ: Պատվիրատուն հնարավորություն կունենա նաեւ կապի մեջ լինել Կատարողի սպասարկման բաժնի հետ էլ., WhatsApp-ի, Telegram-ի և կայքում չաթի միջոցով:

5.2. Աջակցությունը պետք է պահանջվի մեր աջակցության տոմսերի համակարգի միջոցով, որպեսզի այն հնարավոր լինի տեսակավորել և ժամանակին պատասխանել: Գրանցվելուց հետո դուք էլփոստով կտեղեկացվեք մեր աջակցության տոմսերի համակարգի մասին տեղեկատվության մասին, որը դուք կգտնեք մեր հաճախորդների պորտալի տարածքում: Աջակցության հարցումները ենթակա են հաստատման: Աջակցություն չի կարող պահանջվել հեռախոսով: Տեխնիկական սպասարկման բաժինը չի աշխատում ՀՀ օրենսդրությամբ սահմանված տոնական եւ հիշատակի օրերին:

6. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

6.1. Պատվիրատուն իրավունք ունի՝

6.1.1. Ստանալ իրեն մատուցված Ծառայության վճարների մասին անհրաժեշտ տեղեկություններ պարունակող ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր:

6.1.2. Անձնական էջի միջոցով տեղեկանալ պատվիրված Ծառայությունների մասին.

6.1.3. Պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

6.2. Պատվիրատուն պարտավոր է՝

6.2.1. Վճարել Ծառայությունների համար Պայմանագրով սահմանված կարգով եւ ժամկետներում.

6.2.2. Իր անվանման, գտնվելու վայրի, էլ. փոստի, հեռախոսահամարի, բանկային վավերապայմանների փոփոխման կամ վերակազմավորման դեպքում տասնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Կատարողին.

6.2.3. Պայմանագրի կատարման համար ներկայացնել ճշգրիտ տվյալներ.

6.2.4. Կատարել Պայմանագրով նախատեսված այլ պարտականությունները:

6.3. Կատարողն իրավունք ունի՝

6.3.1. Ստանալ վճարում մատուցված Ծառայության դիմաց.

6.3.2. Կասեցնել կամ սահմանափակել Ծառայության մատուցումը կամ միակողմանի հրաժարվել Պայմանագրից՝ Պայմանագրով, ներառյալ համապատասխան Ծառայության Հատուկ դրույթներ եւ պայմաններով, նախատեսված կարգով.

6.3.3. Պայմանագրով նախատեսված այլ իրավունքներ:

6.4. Կատարողը պարտավոր է՝

6.4.1. Պատվիրատուին ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ճշգրիտ փաստաթղթեր մատուցված Ծառայության մասին։

6.4.2. Երաշխավորել Պատվիրատուի տեղեկությունների եւ հաղորդագրությունների կոնֆիդենցիալություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6.4.3. Տեղեկացնել Պատվիրատուին իր կողմում տեխնիկական անսարքության պատճառով առաջացած Ծառայության ընդհատման մասին.

6.4.4. Ողջամիտ ժամկետում վերացնել ի հայտ եկած խափանումները.

6.4.5. Կատարել Պայմանագրով պարտականությունները:

7. Պատվերից միակողմանի հրաժարումը

7.1. Միակողմանի հրաժարումը Ծառայություն մատուցողի կողմից

7.1.1. Կատարողը իրավասու է միակողմանի հրաժարվել Հավելված(ներ)ով նախատեսված Ծառայությունների մատուցումից, եթե`

7.1.1.1. Պատվիրատուն չի վճարել Ծառայության համար քառասունhինգ (45) օր շարունակ, սկսած այն օրվանից, երբ Պայմանագրի համաձայն պետք է կատարվեր վճարումը,

7.1.1.2. Պատվիրատուն խախտել է Պայմանագրով նախատեսված իր պարտականությունները եւ չի վերացրել իր կատարած խախտումները այդ մասին գրավոր նամակով ծանուցում ստանալու պահից հնգօրյա (5-օրյա) ժամկետում,

7.1.1.3. Պատվիրատուն լուծարվել է,

7.1.1.4. Պատվիրատուն գտնվում է սնանկացման կամ լուծարման գործընթացում,

7.1.1.5. Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո ակնհայտ է դառնում, որ Ծառայությունը չի կարող մատուցվել Կատարողի համար ողջամիտ ժամկետում եւ ծավալով:

7.2. Միակողմանի հրաժարումը Պատվիրատուի կողմից

7.2.1. Պատվիրատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ միակողմանիորեն հրաժարվել Հավելված(ներ)ի կատարումից՝ այդ մասին 30 (երեսուն) օր առաջ գրավոր նամակով տեղեկացնելով Կատարողին:

8.Միակողմանի հրաժարման հետեւանքները

8.1. Պայմանագրի լուծման դեպքում, եթե Պայմանագիրը լուծվում է Կատարողի կամ Պատվիրատուի կողմից սույն ԸԴՊ-ի 7.1.1.1-7.1.1.4 կետերի հիման վրա, Պատվիրատուն պարտավոր է վճարել Կատարողին փոխհատուցում, որի չափը կազմում է Պայմանագրի համաձայն վճարման ենթակա գումարը մինչեւ Պայմանագրի լուծման պահը մատուցված Ծառայության դիմաց, եթե այլ բան նախատեսված չէ կոնկրետ Ծառայության Հատուկ Պայմաններում:

9. Ծառայության մատուցման կասեցումը

9.1. Ծառայություն մատուցողը իրավունք ունի կասեցնել
Պատվիրատուին Ծառայության մատուցումը, եթե՝

9.1.1. Կասեցումը անհրաժեշտ է Ծառայությունների մատուցման համար սարքավորումների կամ ծրագրերի տեղադրման, վերանորոգման, փոխարինման կամ պահպանման համար.

9.1.2. Պատվիրատուն ժամանակին չի վճարել Ծառայության համար.

9.1.3. Պատվիրատուն պարբերաբար կամ էականորեն խախտում է Պայմանագրի դրույթները.

9.1.4. Առկա է անհաղթահարելի ուժի ազդեցությունը.

9.1.5. Կասեցումը պայմանավորված է պետական տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված նոր ակտերով կամ կարգերով.

9.1.6. Ծառայություն մատուցողը հայտնաբերում է, որ Պատվիրատուն ոչ ճիշտ տվյալներ է ներկայացրել Ծառայության համար դիմելիս եւ դրա արդյունքը կարող է վնասակար լինել.

9.1.7. Կասեցումը պահանջվում է լիազորված մարմինների կողմից:

9.2. Ծառայության մատուցումը չի կարող կասեցվել, եթե Պատվիրատուն վերացնում է կասեցման հիմքում ընկած հանգամանքները նախքան Ծառայության մատուցման նկատմամբ նախատեսվող կասեցման կիրառումը:

9.3. Ծառայության մատուցումը կասեցվում է կասեցումից 5 (հինգ) աշխատանքային օր առաջ էլեկտրոնային փոստի միջոցով այդ մասին Պատվիրատուին ծանուցելու պայմանով, իսկ եթե նման կերպ ծանուցումը հնարավոր չէ, ապա հեռախոսազանգով տեղեկացնելով Պատվիրատուին՝ նշելով կասեցման տեւողությունը եւ պատճառները, բացառությամբ սույն ԸԴՊ-ի 9.1.2. – 9.1.7. կետերով նախատեսված դեպքերի: Սույն ԸԴՊ-ի 9.1.2. – 9.1.7. կետերով նախատեսված դեպքերում կասեցումը նախազգուշացման:

10. Կասեցման հետեւանքները

10.1. Կասեցման դեպքում՝

10.1.1.Կասեցվում է Ծառայության մատուցումը.

10.2. Եթե Ծառայության մատուցման կասեցման պատճառը Կատարողն է, նա պարտավոր է կասեցման հիմքում ընկած հանգամանքների վերացումից հետո 2 (երկու) օրվա ընթացքում վերականգնել Ծառայության մատուցումը: Եթե Ծառայության մատուցման կասեցման պատճառը Պատվիրատուն է, Ծառայության մատուցումը վերականգնվում է Պատվիրատուի դիմումի հիման վրա, որով հավաստվում է, որ վերացված են կասեցման պատճառները:

11. Պատասխանատվությունը

11.1. Կատարողը պատասխանատվություն է կրում Պատվիրատուին Ծառայություն չմատուցելու հետեւանքով կամ ցանկացած այլ դեպքում միայն իր մեղքով պատճառված իրական վնասի համար, ընդ որում՝ յուրաքանչյուր դեպքի համար Կատարողի պատասխանատվության չափը սահմանափակվում է 10000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով:

11.2. Կատարողը պատախանատվություն չի կրում Պատվիրատուին Ծառայության չմատուցման հետեւանքով կամ ցանկացած այլ դեպքում պատճառված բաց թողնված օգուտի համար:

12.Փոփոխությունների կատարումը Պայմանագրում

12.1. Կատարողն իրավունք ունի միակողմանի փոփոխելու Պայմանագրի ցանկացած դրույթ այդ մասին փոփոխությունը ուժի մեջ մտնելուց 30 (երեսուն) օր առաջ տեղեկացնելով Պատվիրատուին, բացառությամբ 12.3. կետով նախատեսված դեպքերում կատարվող փոփությունների: Այն դեպքում, երբ կատարվում է այնպիսի փոփոխություն, որի հետ Պատվիրատուն համաձայն չէ, նա իրավունք ունի միակողմանի հրաժարվել Պատվերից՝ սույն ԸԴՊ-ի 8.1 կետով սահմանված հետեւանքով այդ մասին փոփոխությունը ուժի մեջ մտնելուց 15 (տասնհինգ) օր առաջ գրավոր նամակով տեղեկացնելով Կատարողին:

12.2. Ծառայության գնի իջեցմամբ եւ/կամ Ծառայության տեխնիկական հնարավորությունների բարելավմամբ պայմանավորված Պայմանագրում փոփոխություններ կատարելիս Կատարողն իրավունք ունի միակողմանի փոփոխել Պայմանագրի համապասխան դրույթները Պատվիրատուին այդ մասին ծանուցելով: Այս դեպքում տվյալ փոփոխությունները ուժի մեջ են մտնում ծանուցման հաջորդող ամսվա 1-ին օրը, եթե ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:

12.3. Պատվիրատուն իրավունք ունի Կատարողի համաձայնությամբ փոփոխելու իր կողմից Ծառայությունների ցանկը, դրա համար ստորագրելով նոր Հավելված, կամ այդ փոփոխությունները կարող են իրականացվել Պատվիրատուի կողմից Անձնական էջի միջոցով նման հնարավորություն Կատարողի կայքում (https://vitalwpcare.com) առկայության դեպքում:

13. Ծանուցումներ

13.1. Բացառությամբ սույն Պայմանագրով նախատեսված
դեպքերի, Կողմերի Պայմանագրի հետ կապված բոլոր թույլատրելի կամ պահանջվող ծանուցումները պատշաճ են համարվում, եթե կատարվել են գրավոր՝ էլ. փոստով Պատվերում սահմանված հասցեներով, հայերեն լեզվով:

14. Կիրառելի օրենքը / Վեճերի լուծման կարգը

14.1. Պայմանագրիը ղեկավարվում եւ մեկնաբանվում է ՀՀ
օրենսդրությանը համապատասխան: Կողմերը բոլոր վեճերը ձգտում են լուծել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերի լուծումը սահմանվում է կոնկրետ Ծառայության Հատուկ Պայմաններում:

14.2. Սույն փաստաթուղթը կազմված է 3 (երեք) լեզուներով, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ, միեւնույն ժամանակ հայերեն եւ այլ լեզուների միջեւ տարբերությունների դեպքում, նախապատվությունը տրվում է հայալեզու տարբերակին:

15. Կոնֆիդենցիալ տեղեկատվության պահպանումը

15.1. Պայմանագիրը եւ յուրաքանչյուր Կողմի կողմից Պայմանագրի կապակցությամբ իրականացված բանակցությունների ընթացքում մյուսին հայտնած տեղեկատվությունը համարվում է կոնֆիդենցիալ, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առեւտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն եւ տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար: Կողմերը իրավունք չունեն բացահայտել այդպիսի տեղեկատվությունը առանց մյուս Կողմի նախնական գրավոր համաձայնության, բացառությամբ հետեւյալ դեպքերի՝ (Ա) տեղեկատվության բացահայտումը կատարվել է օրենքի պահանջով կամ (Բ) սույն կետի համաձայն կոնֆիդենցիալ համարվող տեղեկատվությունը երրորդ անձի կողմից բացահայտման ուժով դառնում է հանրամատչելի:

15.2. Բոլոր մյուս դեպքերում, Կողմերը պարտավոր են տեղեկացնել եւ հանձնարարել իրենց աշխատողներին կոնֆիդենցիալ պահել Պայմանագիրն եւ այն չբացահայտել Պայմանագրի Կողմ չհանդիսացող երրորդ անձանց համար:

16. Հրապարակումներ ԶԼՄ-ով

16.1. Կողմերից յուրաքանչյուրը իրավունք ունի ԶԼՄ-ով
կամ այլ կերպ մյուս Կողմի կամ նրա հետ կնքված Պայմանագրի վերաբերյալ տեղեկատվություն զետեղել միայն մյուս Կողմի հետ խորհրդակցելուց եւ նրա գրավոր համաձայնությունը ստանալուց հետո:

17. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

17.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղ- թահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Պատվերը ստորագրելուց հետո եւ որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական եւ արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, սաբոտաժը, պետական մարմինների ակտերը եւ այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը։